207/162 տնակային տարածքը այժմ բնակեցված է Սողոյանների ընտանիքի կողմից։ Տնակում բնակվում են 5 հոգով, Սերոբը, իրինան և իրենց 3 որդիները։Ավերիչ երկրաշարժի ժամանակ Քերոբի ընտանիքը կորցրել է բնակարան և 1991 թվականին ստացել նորը, սակայն Քերոբը ամուսնանալով 2000 թվականին իր ընտանքի հետ տեղափոխվել է տնակ քանի որ բազմանդամ ընտանիքը չէր կարող այդ տանը շարունակել բնակվել։ Ամուսինները իրենց ուժերով տնակը քիչ թե շատ բարեկարգել են ,սակայն վերջին ժամականերս անձրևաջրերի պատճառով այն սկսել է քաքայվել և քիչ քիչ քանդվել։
Քերոբի մեծ տղան շուտով գնալու է ծառայության փոքրը դեռևս չի հաճախում դպրոց։ Քերոբը մշտական աշխատանք չունի, սեզոնային բանվորական աշխատանքով է հոգում ընտանիքի կարիքները ։ Իրինան ևս չի գտնում աշխատանք որպեսզի քիչ թե շատ ամուսնու հոգսը թեթևացնի։